ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Բարդ է պատկերացնել, որ Սուրուչի ահաբեկչությունը հնարավոր էր կազմակերպել առանց պետական աջակցության

Բարդ է պատկերացնել, որ Սուրուչի ահաբեկչությունը հնարավոր էր կազմակերպել առանց պետական աջակցության
22.07.2015 | 14:23

Riataza.com-ի փոխանցմամբ՝ քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, մեկնաբանելով Սուրուչի պայթյունը, հայտարարել է, որ հարձակումը չէր կարող կազմակերպվել առանց թուրքական պետության աջակցության։ Դեմիրթաշի խոսքով՝ պայթյունի ուղիղ պատասխանատվությունը կրում է անցումային կառավարությունը, և «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) պետք է հետաքննի գործն ու ապացուցի, որ ահաբեկչությունն առանց թուրքական կառավարության աջակցության կազմակերպել է ԴԱԻՇ-ը։ Դեմիրթաշը դատապարտել է սպանդը, ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և քաղաքացիական անձանց կոչ է արել ձեռնարկել անվտանգության անհրաժեշտ միջոցառումներ։ Դեմիրթաշը վստահ է, որ հարձակումը մանրակրկիտ պլանավորվել էր և ուղղված էր քաղաքական վերջին զարգացումների միջամտությանը։ Նա ընդգծել է, որ հարձակման թիրախում եղել է հեղափոխական երիտասարդությունը, որը հեղափոխական շարժումն արմատախիլ անելու փորձ է։ Դեմիրթաշը չի բացառել, որ ահաբեկչությունը կազմակերպել է ԴԱԻՇ-ը, սակայն ընդգծել է, որ ժամանակավոր կառավարությունն ամեն դեպքում պատասխանատվություն է կրում հարձակման համար։ Նրա խոսքերով՝ Թուրքիան աչք է փակում իր տարածքում ԴԱԻՇ-ի մոբիլիզացման վրա, համակրում է ահաբեկչական այդ խմբավորմանը և Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ջոկատներին որակում է վտանգավոր ահաբեկչական կազմակերպություն։ Դեմիրթաշը հայտարարել է, որ Թուրքիայի հատուկ ծառայությունները շատ մանրակրկիտ վերահսկել են Սուրուչի անվտանգությունը, գրանցել ու ստուգել են յուրաքանչյուր անձի, ով ելումուտ է արել քաղաք, ու բարդ է պատկերացնել, որ հնարավոր էր քաղաք մտնել ու ահաբեկչություն իրականացնել առանց թուրքական իշխանական ուժերի աջակցության։ Դեմիրթաշը պահանջել է գումարել խորհրդարանի արտակարգ նիստ՝ քննարկելու Սուրուչի ահաբեկչությունը։

Դիտվել է՝ 1924

Մեկնաբանություններ